Երիտասարդների միջազգային օր 2018

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։  2018 թվականը ևս բացառություն չէր և այս տարի նույնպես, օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես եկավ մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։

Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվաերթով և քայլերթով, որին հաջորդեց Էրազմուս+ տեղեկատվական տաղավարը, որտեղ Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցները ներկաներին ներկայացրին Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի կողմից տրվող հնարավորությունները: Տոնը շարունակվեց «Color Fest»-ով(գունային փառատոն), իսկ DJ-ներ՝ Cenn_gg-ին, Minasoff-ը և փոփջազային երգչուհի Արփին տոնն ամբողջացրին ընտիրագույն երաժշտությամբ:

Միջոցառման իրականացմանն աջակցեցին Գյումրու քաղաքապետարան, Tsayg TV/Ցայգ ՀԸ/ТК Цайг հեռուստաընկերությունը, Շիրակի Հանրային հեռուստաընկերություն /Public Television of Shirak, Radio Hay Gyumri FM 106.6/Ռադիո Հայ Գյումրի FM 106.6, Cherkezi Dzor ռեստորանը և Design Boutique ընկերությունը։

38494742_2071590966207662_8819258181722046464_o   38707792_2078915062141919_3996820119534698496_o   38875506_2083500848350007_8252919808341835776_n   38942021_2086868714679887_7841222458303578112_o   39074822_2086864174680341_9129114074691403776_o   38938468_2086860041347421_5900794029682982912_o  38936127_2086869481346477_8918733176235360256_o   38955254_2086863318013760_7312439704161353728_o   38935279_2086861504680608_4234262606195458048_o

Տեսնել ավելին…