Երիտասարդների միջազգային օր 2017
Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, մեծ տոնախմբությամբ նշեց երիտասարդների միջազգային օրը: Գյումրիում օգոստոսի 12-ը տոն դարձավ ի շնորհիվ՝ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքի, որոնց թվին էին դասվում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp-Ը , Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲԸ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԸ՝ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, տոնը ավարտվեց շուրջ 150 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) երկինք արձակելով: Բացի այդ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ հայտարարվել էին հեղինակային երգի (մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2uSEa99) և Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթները (http://bit.ly/2uteizM), որոնց արդյունքների և հաղթողների մասին հայտարարվեց տոնական համերգի ժամանակ: Միջոցառման իրականացմանն աջակցեցին Գյումրու քաղաքապետարանը, «Կաֆե Նանսի» սրճարանը, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան» քույրեր պատկերասրահը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Շիրակ» Հանրային հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Դիզայն Բուտիք» և «4D» ընկերությունները:
#IYDgyumri #IYD2017 #YouthDay #YIC #Gyumri #UNFPA