Երիտասարդների միջազգային օր 2015

        
2015թ. օգոստոսի 12-ին «Երիտասարդների քաղաք» անվանված համընդհանուր խորագրի ներքո Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ Գյումրիում նշվեց Երիտասարդների միջազգային օրը։
Համաքաղաքային միջոցառման մեկնարկը տրվեց Գյումրու կենտրոնական այգում, որտեղ կրթական եւ մշակութային ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները ձեւավորել էին իրենց տաղավարները: Տեղի ունեցավ միջոցառման պաշտոնական բացում, որտեղ իրենց ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը եւ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը։ Այնուհետեւ մեկնարկեց ուլունքագործություն, կավագործություն, տարազի զարդաքանդակներ, հուշանվերների պատրաստում ձեռագործ աշխատանքների փառատոնը: Մեկ այլ հատվածում երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ կրթական կենտրոնների էքսպո ցուցահանդեսն էր՝ «Հայ երիտասարդն ու Եվրոպական կամավորական ծառայությունը», Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրի եւ հնարավորությունների ներկայացումը։

Միջոցառումը եզրափակվեց ժամը 18։30-ին Գյումրու Վարդանանց հրապարակում «Արատտա», The Pillows Family, The Pliers երիտասարդական երաժշտական խմբերիմասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով:

Հիշեցնենք, որ 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր:

Տեսնել ավելին

ՑԱՅԳ ՀԸ անդրադարձը

hetq.am -ի անդրադարձը

eritasard.am -ի անդրադարձը