ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ

Հոկտեմբերի 25-29-ը Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարը»: Ճամբարը դարձավ լավագույն հարթակ ներկա և ապագա առաջնորդներին բացահայտելու ու դարձնելու ավելի կարեկցող և տեղեկացված՝ իրենց համայնքերում դրական փոփոխություններ բերելու համար: 

 

Հայաստանի 5 տարբեր համայնքների «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաները հնարավորություն ունեցան ճամբարային օրերի ընթացքում ծանոթանալ մի շարք հիմնարար ու արդիական թեմաների:

 

Ճամբարը մեկնարկեց մեդիագրագիտության ուսումնասիրությամբ, որը կարևոր հմտություն է տեղեկատվական դարաշրջանում: Լրատվամիջոցների ազդեցությունները և քննադատական մտածողության կարևորությունը ճամբարականների համար ընդգծեց մեդիա ոլորտի մասնագետ, հյուր-խոսնակ Սուրեն Դեհերյանը:

 

Առաջնորդությունը երկրորդ օրվա առանցքային կետն էր: Սկսնակ առաջնորդները կատարելագործեցին իրենց հմտությունները արդյունավետ հաղորդակցությունից մինչև որոշումներ կայացնելը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի օգնությամբ: 

 

Ճամբարը եզրափակվեց ճամբարականներին հնարավորություն տալով լինել ակտիվ և դրական փոփոխություններ բերողները իրենց համայնքներում: Զինված լինելով մեդիագրագիտության, առաջնորդության և կամավորության արժեքների համապարփակ ըմբռնմամբ՝ յուրաքանչյուր երիտասարդ «վերցրեց» այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին դրական վերափոխման ալիք ստեղծելու համար:

 

«Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարի» նպատակն էր զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները՝ համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու և դրական փոփոխություններ բերող նախաձեռնություններ իրականացնելու համար:

 

«Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարը» իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Խաղաղության Կորպուսի երիտասարդական ծրագրերի հետ համատեղ: