«Երիտասարդական նախաձեռնության կենտրոն»-ը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Վորլդ Վիժն Հայաստանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, ԵՄ և ԿԱՍ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը։

 

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև երկրի սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքում վերջիններիս ավելի ակտիվ մասնակցությանը նպաստելու համար: Ծրագիրն ուղղված է երիտասարդական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտի աշխատողներին, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներին և մենթորներին, երիտասարդ քաղաքական գործիչներին, երիտասարդ ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական և ազգային մակարդակներում որոշում կայացնողներին:

 

Ծրագրի առաջնայնություններից է նպաստել երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը կառավարման և ռեսուրսների համակարգման ոլորտներում: Ծրագրի գործողությունների շրջանակներում, երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռվելու ձեռք բերել կրթաթոշակներ տարբեր տեղական կազմակերպություններում ստաժավորման ծրագրի մասնակցելու համար, որի արդյունքում վերջիններս կծանոթանան համայնքային խնդիրներին և կներգրավվեն լուծմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև կզարգացնեն իրենց հմտությունները տարբեր նախաձեռնություններ մշակելու և իրականացնելու գործում: Գործողությունը նախատեսում է երիտասարդների շրջանում պետական կառավարման հմտությունների զարգացում՝ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պարտականությունների մոդելավորման միջոցով, ինչպես նաև երիտասարդների և դեռահասների կարողությունների խթանում շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման ուղղությամբ:

 

Նախատեսվում է մշակել և ստեղծել «Երիտասարդ աշխատող»–ի ինստիտուտը, վերջինիս  գործունեության պայմաններով, լիազորություններով ու պարտականություններով հանդերձ, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու այս մասնագիտության ըմբռնումը, կարևորությունն ու անհրաժեշտությունը։

 

Երիտասարդ առաջնորդները և մենթորները կկիսվեն իրենց տեսական և էմպիրիկ փորձով, ձեռքբերումներով, և քաղած դասերով երիտասարդական օրակարգը որոշումների կայացման գործընթացում ներառելու և ներկայացնելու առնչությամբ: Երիտասարդ առաջնորդները կզարգացնեն նաև իրենց գիտելիքները մեդիագրագիտության ոլորտում, կբարելավեն հրապարակային խոսքի կարողությունները, հաղորդակցման և կապեր հաստատելու հմտությունները՝ իրենց ուղերձը հասարակությանը ճիշտ հասցնելու նպատակով։

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈԹՅՈՒՆՆԵՐ.

0.1 Քաղաքացիկան կրթության գործիքների, պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրության և քարտազագրման շրջանակներում կիրականացվի Հայաստանում ոչ ֆորմալ ուսուցման քաղաքացիական կրթության գործիքների և պրակտիկաների քարտեզագրում՝ կենտրոնանալով երիտասարդության հզորացման, առաջնորդական հմտությունների խթանման, ինչպես նաև ՔՀԿ-ների, երիտասարդների և ոլորտի մասնագետների շրջանում մեդիա գրագիտության բարձրացման վրա: Հետազոտություն-զեկույցը ձգտում է բացահայտել պոտենցիալ հնարավորությունները, կարիքները և առկա թերությունները՝ ոլորտում ազդեցիկ գործունեություն ծավալելու համար: 

0.2 Քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակման ենթադրամաշնորհը նպատակ ունի զարգացնել քաղաքացիական կրթության նորարարական գործիքները ոչ ֆորմալ ուսուցման համար՝ ուղղված տարբեր խմբերի, ներառյալ երիտասարդներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց առաջնորդությանը, մեդիա գրագիտությանը, սոցիալական ներառմանը (հատկապես ներքին տեղահանված անձիք), խաղաղաշինությանը և հակամարտությունների վերափոխմանը:

0.4 Ամենամյա երիտասարդական ֆորումը կիրականացվի ամեն տարի Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Արմավիր, Տավուշ, Լոռի, Շիրակ, Սյունիք կամ Գեղարքունիք մարզերում։ Հիմնական նպատակն է միջոցառումը ծառայեցնել որպես հանրային խորհրդակցությունների հարթակ տարբեր հատվածների, ներառյալ պետական ​​և մասնավոր սուբյեկտների, ՔՀԿ-ների և երիտասարդների միջև:

1.1.1 Համայնքային կազմակերպիչների դասընթացի շրջանակներում կանցկացվի քառօրյա դասընթաց երիտասարդ համայնքային կազմակերպիչների համար՝ հաղորդակցության, առաջնորդության, կազմակերպչական, նախագծերի կառավարման, խաղաղաշինության, կոնֆլիկտների հաղթահարման հմտությունների վերաբերյալ։ Կարողությունների զարգացման այս դասընթացը նպատակ ունի ստեղծելու կապեր երիտասարդ համայնքային կազմակերպիչների միջև՝ խրախուսելով նրանց կիսվել իրենց փորձով՝ միևնույն ժամանակ նպաստելով երիտասարդության և հասարակության խնդիրների ավելի խորը ըմբռնմանը:

1.1.2 Երիտասարդական աշխատողների դասընթացը երիտասարդների ներգրավվածության, մասնագիտական կողմնորոշման, ոչ ֆորմալ ուսուցման, երիտասարդական ոլորտի՝ սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական պահանջների, քոուչինգի, նախագծերի կառավարման վերաբերյալ է: Մենթոր-երիտասարդական աշխատողները կմասնակցեն ծրագրային գործողություններին՝ որպես մենթորներ (գաղափարների լաբերում, հեքըթոններում, Մոդել Հայաստան ծրագրում և այլն):

1.3 Վճարովի եռամսյա աշխատանքային պրակտիկայի շրջանակներում կհայտարարվի բաց մրցույթ եռամսյա վճարովի աշխատաքային պրակտիկայի վերաբերյալ՝ 36 երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են կամ աշխատում են քաղաքացիական հասարակական կազմակերպություններում (ՔՀԿ) կամ պետական հաստատություններում։ Պրակտիկան կհայտարարվի 2 փուլով, ընտրված մասնակիցները կմասնակցեն դասընթացի, կտեղեկանան ծրագրի նպատակների, հաշվետվության մեթոդների, տեսանելիության ապահովման կանոնակարգերի մասին և կպարզաբանվեն առաջացած հարցերը:

1.4 Հանրային քաղաքականությունների բարելավման ծրագիրը կաջակցի երիտասարդներին պլանավորել և իրականացնել համայնքային ծրագրեր՝ երեխաների, դեռահասների և երիտասարդների մասնակցությամբ (օրինակ՝ երիտասարդների ներգրավումը երեխաների նկատմամբ բռնության դեմ)՝ նրանց վերապատրաստելով և ներգրավելով տեղական կամ տարածաշրջանային շահերի պաշտպանության ակտիվ խմբերում: 

 1.5 Երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների զարգացման շրջանակներում մոտ 40 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ) աջակցություն կստանան իրենց հմտություններն ու կարողությունները ամրապնդելու համար: ՔՀԿ-ները կընտրվեն բաց մրցույթի միջոցով՝ ելնելով ծրագրային թիմի կողմից սահմանված չափանիշների և աշխարհագրական բազմազանության վրա: Կանցկացվեն առնվազն 20 ինստիտուցիոնալ և կազմակերպչական կարողությունների զարգացման դասընթացներ՝ հիմնվելով ընտրված յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության կազմակերպության անհատական կարիքների և հնարավորությունների վրա:

2.1 Հայաստանում երիտասարդական կենտրոնների և տարածքների հիմնում գործողության առաջնահերթ նպատակն է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում երիտասարդների համար ստեղծել անվտանգ և աջակից միջավայրեր։ Գործողության ընթացքում կներգրավվեն 1200 երիտասարդ՝ օգուտ բերելով Հայաստանի ողջ քաղաքացիական հասարակությանը։

2.3.1 GLOW (Աշխարհն առաջնորդող աղջիկները) ճամբարը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում հզորացնել 13-15 տարեկան դեռահաս աղջիկներին՝ երկու յոթնօրյա ԳԼՕ ճամբարների միջոցով: Ճամբարի առաջնային նպատակն է երիտասարդ աղջիկներին ապահովել հիմնական առաջնորդության հմտություններով՝ միաժամանակ ընդգծելով կանանց կարևոր դերը ղեկավար պաշտոններում:

2.3.2 Առաջնորդության առցանց 8 դպրոցներից յուրաքանչյուրը նպատակ ունի համախմբել առնվազն 15 մասնակիցների՝ հատուկ ուշադրություն դարձնելով հեռավոր շրջանների երիտասարդներին: Հիմնական նպատակն է մասնակիցներին տրամադրել հիմնարար գիտելիքներ առաջնորդության իրավասությունների վերաբերյալ:

2.3.3 Առաջնորդության լաբերը կդառնան միջավայր՝ երիտասարդ առաջնորդների համար խորացնելու իրենց գիտելիքները որպես համայնքային  առաջնորդներ: Ծրագրի մոդելը հիմնված կլինի Հայաստանում արդեն փորձարկված այլ հաջողված օրինակների վրա (օրինակ՝ ՄԱԶԾ-ի «Ես եմ համայնքը» մոդելը) և կմշակվի երիտասարդ կազմակերպիչների հետ, որոնցից մի քանիսը անձամբ կմասնակցեն առաջնորդության լաբերի իրականացմանը:

2.4 Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության դերը հասարակության մեջ: Գաղափարների լաբորատորիայի ընտրված թեկնածուները կստանան հիմնական ֆինանսավորում` տեղական մակարդակում իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար:

Տևողությունը՝ 01.03.2023 – 30.06.2026 (40 ամիս)

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

էլ. հասցե՝            youthinaction@yic.am

Facebook՝           facebook.com/EmpoweringArmenianYouth