ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Սիրելի՛ երիտասարդներ և ոչ միայն,
ահա և մոտենում է օգոստոսի 12-ը՝ երիտասարդների միջազգային օրը։ Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի նույնպես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում նախատեսում է անցկացնել երիտասարդների միջազգային օրվան նվիրված հանրային միջոցառումների շարք, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Ամենայն ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են երգի մրցույթ՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։
Ինչ է պետք անել․
1. Երգ գրել։
2. Կատարել երգը և որևէ եղանակով (օրինակ՝ հեռախոսով) տեսանկարել կատարումը: Երգը կարող է կատարել նաև ոչ երգի հեղինակը, բայց, ամեն դեպքում, գնահատվելու է երգը, ոչ թե կատարումը:
3. Ուղարկել կատարումը manukyan@unfpa.org և mariam.gharagyozyan@yic.am էլ-հասցեներին՝ չմոռանալով նամակում նշել հեղինակի/համահեղինակների և, եթե կատարողն ու հեղինակները տարբեր մարդիկ են, նաև կատարողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, տարիքը և հասցեն: Եթե ֆայլը մեծ է, խնդրում ենք ուղարկել հատուկ առցանց ծառայությունների միջոցով (օրինակ՝ www.wetransfer.com)
Հեղինակին/համահեղինակներին/կատարողներին ներկայացվող պահանջները․
1. Հեղինակը/համահեղինակները/կատարողները (այդ թվում՝ երգի խոսքի հեղինակը) պետք է լինեն ՀՀ բնակիչ։
2. Հեղինակը/համահեղինակները/կատարողները մրցույթի մեկնարկի պահին պետք է լինեն 16- ից 30 տարեկան։
3. Հեղինակները/համահեղինակները/կատարողները չպետք է լինեն արհեստավարժ (պրոֆեսիոնալ) երգահաններ/երգիչներ և/կամ գրողներ/բանաստեղծներ։
Երգին ներկայացվող պահանջները․
1. Երգը պետք է գրված լինի 2016 թ․հունվարի 1-ից հետո։
2. Երգը չպետք է ներկայացված լինի հանրությանը կամ մասնակցած լինի որևէ մրցույթի։
3. Երգը պետք է լինի հայերեն լեզվով։
4. Հեղինակը/համահեղինակները կարող են մրցույթին ներկայացնել մինչև երեք երգ։
5. Երգի համար ժանրային սահմանափակում չկա։
6. Ներկայացված երգերը պետք է հանդիսանան տվյալ հեղինակի/համահեղինակների մտավոր սեփականությունը և չխախտեն այլ անձանց հեղինակային իրավունքները՝ համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների» մասին ՀՀ օրենքի 65-69 հոդվածների:
Մրցույթի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար:
Մրցանակները․
1-ին մրցանակ՝ 200000 դրամ և հաղթող երգի ձայնագրություն
2-րդ մրցանակ՝ 150000 դրամ
3-րդ մրցանակ՝ 100000 դրամ
Հատուկ մրցանակ՝ սոցիալական մեդիայում հանրային համակրանքի համար
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ս. թ. օգոստոսի 12-ին Գյումրի քաղաքում՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ:
Հայտերն ուղարկելու վերջնաժամկետն է 2017 թ․հուլիսի 30-ը, ժամը 17:00: Վերջնաժամկետից հետո ուղարկված և/կամ ներկայացվող պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել էլ․փոստի manukyan@unfpa.org հասցեին կամ զանգահարել (010) 543417, (091) 429029 հեռախոսահամարներով։