Երազանքի գիշեր

Երբ. Նոյեմբեր 11, 2011

Նկարագրություն. Միջոցառումը տեղի ունեցավ 11.11.2011-ին ԵՆԿ անդամ Սուսաննա Տոնոյանի նախաձեռնությամբ, ում միացան նաև այլ անդամներ: Քանի որ այդ ամսաթվի հետ կապված աշխարհի տարբեր վայրերում ամենատարբեր միջոցառումներն են կազմակերպվում, նրանք նույնպես ցանկացան հիշարժան դարձնել այդ օրը, և Գյումրի քաղաքի համար մի աննախադեպ միջոցարում կազմակերպեցին: Այն է՝ պատրաստել լուսե օդապարուկներ, որոնք կրելով զանազան երազանքներ, երկինք էին արձակվելու: Միտքը առաջացել է մուլտֆիլմ ՛՛Ռապունցել՛՛-ը դիտելիս, երբ գլխավոր հերոսուհու կյանքի ամենակարևոր որոշման համար պատճառ են հանդիսանում այդ լույսերը:

Տեսնել ավելին