28
Դկտ 2018
ԵՆԿ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՏԻՏՂՈՍՆԵՐ
Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։
Ստորև ներկայացնում ենք անվանակարգերը.
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն — «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն — «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանին,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ պետական կառույց — Գյումրու քաղաքապետարան,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ հասարակական կազմակերպություն — «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ ուսումնական հաստատություն — Շիրակի պետական համալսարան,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ բիզնես կազմակերպություն — «SOLO» գեղեցկության սրահ,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ միջազգային կազմակերպություն — ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ,
- ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ բիզնես կազմակերպություն — «Չերքեզի Ձոր» ձկնաբուծարան,
- ԵՆԿ ԲԱՐԵԿԱՄ — ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյան,
- ԵՆԿ ԲԱՐԵԿԱՄ — Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյան,
- ԵՆԿ ԲԱՐԵԿԱՄ — Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյան,
- ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄ — Վրեժ Մաճկալյան,
- ՏԱՐՎԱ ԿԱՄԱՎՈՐ — Մարգարիտա Գրիգորյան,
- ՏԱՐՎԱ ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ — Ալեքսանդեր Հույկամեր,
- ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐՎԱ ԱՆԴԱՄ — Աննա Եղոյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — Գյումրու տեխնոլոգիական կենտրոն,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — Շիրակի Հանրային Հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Մինասյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — «ՑԱՅԳ» Մարզային Հեռուստաընկերության լրագրող Ալլա Բաղդասարյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — «Ռադիո Շանթ» ռադիոկայանի ռադիոհաղորդավար Էմմա Չոբանյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — «Երկիր Մեդիա» Հեռուստաընկերության հաղորդավար Էդգար Բաղդասարյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ռադիոհաղորդավար Իզաբելլա Ահարոնյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — երգչուհի Արմինե Քոչարյան,
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ — գրաֆիկ դիզայներ Լիլիթ Արշակյան: