ԵՆԿ-ն 9 տարեկան է

26166118_1794531627246932_8484354313658130994_nԴեկտեմբերի 28-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի 9-րդ տարեդարձին և Ամանորին նվիրված միջոցառումը։

Կազմակերպության տարեվերջյան միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընկերներն, անդամներն ու շահառուները, այլև գործընկեր կառույցների ներկայացուցիչներն, ում հետ ԵՆԿ-ն աշխատել և համագործակցել է ողջ տարվա ընթացքում։

Ամփոփելով տարին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։

26165600_1794537727246322_7539911357898398891_n  26167780_1794537560579672_2997269781229364060_n  26167461_1794633657236729_5361801312734918137_n  26047198_1794563767243718_1363138731830084130_n  25994575_1794567537243341_7748765834045912640_n (1)

Տեսնել ավելին...