Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԵՆԿ ՀԿ Ընդհանուր Ժողովի՝ 2017 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց կազմակերպության ղեկավարում և վերահսկողություն իրականացնող մարմիների (նախագահի, միջազգային խորհրդի, վերստուգիչի) կողմից ծավալած գործունեության կիսամյակային հաշվետվությունը, կազմակերպության՝ առաջիկա իրականացվելիք տեղական և միջազգային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ կազմակերպության նոր անդամներին անդամության քարտերի հանձման արարողությունը, որին անմիջապես հաջորդեց կազմակերպված ժամանցային ծրագիրը։