ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԿ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ
Հաջորդիվ դեսպանն այցելեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Երիտասարդների տուն», որը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ աշխատող առաջին կենտրոնն է Հայաստանում:
Այցելության ընթացքում դեսպանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, երեխաների հետ տարվող առօրյա աշխատանքներին, ինչպես նաև շփվեց կենտրոնի սաների հետ, ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դեսպանին:
Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դերը երիտասարդների կրթման և համընդհանուր զարգացման գործում: Երիտասարդության հարցերը ԵՄ առաջնահերթություններից են և այս ուղղությամբ առաջիկայում հստակ քայլեր և ծրագրեր են իրականացվելու պետական և հասարակական տարբեր կազմակեեպությունների` այդ թվում նաև ԵՆԿ ՀԿ-ի հետ համատեղ: