«Եղիր աշխատունակ»
Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ
Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում:
Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխատունակությունը` համապատասխան ներկայիս աշխատաշուկայի չափորոշիչների: Փոխանակման ծրագիրը նաև հիանալի հնարավորություն էր երիտասարդների` միջազգային մակարդակում համագործակցության և համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին և այցելելու Հայաստանի տեսարժան և պատմական վայրեր, ինչպիսիք են Գառնին, Գեղարդը, Գյումրին և ՀՀ մայարաքաղաք Երևանը: Մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումներիշնորհիվ ներկայացվեցին մյուս մասնակից երկրների մշակույթները ևս:
Փոխանակման ծրագիրը համախմբել էր 28 երիտասարդների` Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից և Ուկրաինայից: