01
Հլս 2017
ԵԿԾ կամավոր Քրիստիան Քենսմարկի հրաժեշտի հավաքույթը
Քրիստիանը տաս ամիս կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում անգլերեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները:
Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Քրիստիանին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Քրիստիանն իր հերթին կիսվեց Հայաստանի մասին իր տպավորություններով և տաս ամիսների ընթացքում ձեռք բերած փորձով։