07
Սպտ 2018
ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ՄԵՐԼԻՆ ԶԱՅՖԵՐԹԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ
Մերլինը մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և տարբեր միջոցառումների շրջանակներում կատարել է կազմակերպչական աշխատանքներ, Գյումրու Nº 3 հիմնական դպրոցում իրականացրել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով գերմաներենի ուսուցում և վարել է ԵՆԿ գերմաներենի ակումբը:
Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Մերլինին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: ?