ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ ՅՈԶԵՖ ԲԱՆՅԱՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՎԱՔՈՒՅԹԸ

2019թ. հուլիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպական Միության «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում Սլովակիայից Գյումրի ժամանած Յոզեֆ Բանյասի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը:

Ժոզեֆը տասն ամիս շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ներգրավված է եղել հանրային կապերի աշխատանքներում, զբաղվել է «Ուրբաթօրյա սրճարանի»կազմակերպման աշխատանքներով, ԵՆԿ-ում և Երիտասարդների տանը վարել է «Լուսանկարչության և տեսանյութերի պատրաստման ակումբ», Բավրայում անցկացրել է անգլերենի ակումբ, պատրաստել է ԵՆԿ-ի ամսական տեսնյութերը և այլն:

Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Յոզեֆին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:🤗

67544419_1217860088393989_1075843403037540352_n
67491534_708357932926018_1891884981664350208_n 67580309_842972499429633_7324358444566183936_n