ԵԿԾ կամավոր Ամալիե-Շարլոտ Ռեդիի հրաժեշտի հավաքույթը
Ամալիեն մեկ տարի շարունակ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» զբաղվել է կամավորական աշխատանքով՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և տարբեր միջոցառումների շրջանակներում կատարելով կազմակերպչական աշխատանքներ, «Մուշ» զարգացման կենտրոնում անցկացնելով «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ, դասավանդելով անգլերեն՝ «Աստեր» մանկական զարգացման կենտրոնում, ստանձնելով ադմինիստրատիվ օգնականի պարտականություններ՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում:
Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Ամալիեին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար:
.