«Դու կարող ես»
Երբ. Փետրվար 15, 2012
Նկարագրություն. 2012թ., փետրվարի 15-ին, Գյումրու թատերական հրապարակում իրականացվեց «Դու կարող ես» ֆլեշմոբը` «Դու կարող ես» մեդիա նախագծի տաս մասնակիցների կողմից: Նպատակն էր ցույց տալ, որ Գյուրիում իսկապես գործում է կամավորության գաղափարը, որ անկախ այն հանգամանքից, թե առաջին հայացքից թվում է Գյումրիի երիտասարդությունը պասիվ է, այնուհանդերձ, դա այդպես չէ, իրականում երիտասարդները հանդես են գալիս իրենց նախաձեռնություններով:
Մեծ, սպիտակ պաստառի վրա գունավոր տառերով գրված էր «Դու կարող ես» և այն անցորդները, ովքեր գտնում էին, որ նրանք կարող են և կամավոր են, իրենց ձեռքը թաթախելով գունավոր ներկի մեջ, գունավոր հետք էին թողնում պաստառի վրա և գրում էին «Ես կամավոր եմ» արտահայտությունը:
Մի քանի րոպեում այդ սպիտակ պաստառը դարձավ գունագեղ ու հետաքրքիր կտավ: