«Դարձի՛ր մենթոր» միջազգային դասընթաց
Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ
Նպատակ. Բարելավել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) ծրագրերում ներգրավված 28 մենթորների գիտելիքների՝ նպաստելով Եվրոպական կամավորական ծառայության ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին Եվրոպական կամավորական ծառայության կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Bremanger commune» (Նորվեգիա) հետ համատեղ ապրիլի 1-ից 8-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Դարձի՛ր մենթոր» միջազգային դասընթացը։
Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Էստոնիայից, Լեհաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից, Իտալիայից, Հունաստանից և Ուկրաինայից: