2017թվականի մայիսի 27-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ բնապահպանական կրթության թեմայով մեկօրյա ոչ-ֆորմալ դասընթաց, որը վարում էր Ջանսու Եթիսգինը՝ Հրանտ Դղցֆինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին շրջակա միջավայրը, սովորեցին էկոհամակարգի և այլ հիմնարար համակարգերի աշխատանքի մասին, քննարկեցին բնապահպանության վերաբերյալ հարցեր ու մեր մոլորակին սպառնացող խնդիրները: