«Հայաստանում տերևների և բույսերի մնացորդների այրում ու հողերի դեգրադացիա» թեմայով քաղաքականության վերլուծությունը մշակվել է «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից։
Այս վերլուծությունը նվիրված է Հայաստանում տերևների և գյուղատնտեսական բույսերի մնացորդների բաց այրման տարածված սովորությանը և դրա հետևանքով առաջացող հողերի դեգրադացիայի խնդրին։ Այն ուսումնասիրում է այս սովորության էկոլոգիական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և կլիմայական ազդեցությունները՝ ընդգծելով օդի որակի, հողի բերրիության, կենսաբազմազանության և պարենային անվտանգության ռիսկերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այս գործընթացում շահակիր կողմերի՝ ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդների դերերին ու հնարավորություններին։
Վերլուծության նպատակը գործնական ուղղորդում տալն է՝ ներկայացնելով այն ուղիներն ու լուծումները, որոնք կարող են նպաստել բաց այրման նվազեցմանը, հողերի կայուն կառավարման խթանմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության բարելավմանը, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացմանն ու երիտասարդների ներուժի արդյունավետ օգտագործմանը։
Սույն վերլուծության ցանկացած ձևով ամբողջական վերարտադրումը, վերամշակումը կամ թարգմանությունը կարող է իրականացվել միայն ԵՆԿ ՀԿ-ի գրավոր համաձայնությամբ։
Վերլուծության որևէ հատվածի վերարտադրումը թույլատրելի է միայն շահույթ չհետապնդող, ոչ առևտրային նպատակներով̈՝ սույն սկզբնաղբյուրին պատշաճ հղման պայմանով:
«Հայաստանում տերևների և բույսերի մնացորդների այրում ու հողերի դեգրադացիա» թեմայով քաղաքականության վերլուծություն:

