ԱՐՇԱՎ ԵՆԿ-Ի ՀԵՏ

Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ճանաչողական արշավը։

Արշավականները ճանապարհը սկսեցին Վերնաշեն գյուղից և կիրճային ճանապարհով հասան Սպիտակավորի վանական համալիր, որտեղ մասնակցեցին Գարեգին Նժդեհի ոգեկոչման միջոցառմանը, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։