«Կատարիր քայլեր – ստացիր արդյունքերը»

1173731_739740746059364_2037267569_nԵրբ. Մարտ 18 – 25, 2014

Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ

Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` աշխատանքային և հաղորդակցության հմտությունների փոխանցման միջոցով:

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Փամբակում հյուրընկալեց ութօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները իրենց երկրների պատվիրակության ղեկավարների աջակցությամբ կազմակերպեցին աշխատանքային հանդիպումներ առաջնորդություն, ժողովրդավարություն, կոնֆլիկտների հաղթահարում, բանակցությունների վարում, միջմշակությաին տեղեկացվածություն, ինքնակենսագրական (CV), աշխատանքային հարցազրույց, մոտիվացոին նամակ թեմաներով, ինչպես նաև հրավիրված փորձագետի աջակցությամբ մասնակիցները ծանոթացան աշխատունակության լավագույն միջոցներին ու գործիքներին:

Փոխանակման ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին և այցելել Հայաստանի տարբեր պատմական և տեսարժան վայրեր: Մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումների շնորհիվներկյացվեցին մյուս մասնակից երկրների մշակույթները ևս:

Փոխանակման ծրագիրը համախմբել էր 28 երիտասարդների` Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից և Ուկրաինայից:

 

48070_740171242682981_994121340_n  10013503_741668279199944_1682679936_n  10007513_742143025819136_1199685272_n

Տեսնել ավելին