ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։ 


«Առաջնորդության առցանց դպրոցն» ընթանալու է իրարից անկախ երկու հոսքերով՝ սկսած սթ փետրվարի 8-ից: Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝

 

  • Առաջին հոսք: Փետրվարի 8, 15 և 22
  • Երկրորդ հոսք: Փետրվարի 9, 16 և 23


Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք:

Բոլոր առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին և կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով: Առցանց հանդիպումների համար օգտագործվելու է ZOOM հարթակը:

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.

  • Նախապես մշակված ծրագրով երեք հանդիպում-դասընթաց առաջնորդության և ծրագրերի մշակման ու կառավարման թեմաներով,
  • Անհատական աշխատանքների հանձնարարում՝ ստացված հմտությունները  գործնականում կիրառելու համար,
  • Արցախից տեղահանված երիտասարդները կստանան մասնակցության առավելություն,
  • Մասնակիցները պարտավորվում են բոլոր դասերին ներկայանալ միացված տեսախցիկով։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Անձնական աճ, առաջնորդական հմտությունների բարելավում, 
  • Ծրագրային գաղափարներ մշակելու հմտություններ և փորձ,
  • Մասնակցության վկայական՝ բոլոր դասերին ներկա լինելու պարագայում,
  • Սեսիաներից չբացակայելու և հանձնարարությունները պարտաճանաչ կերպով կատարելու դեպքում հնարավորություն մասնակցելու «Առաջնորդության լաբերի»՝ մեկ շաբաթ տևողությամբ առերես դասընթաց-հավաքի Հայաստանի բոլոր մարզերից ժամանած երիտասարդների համար։

 

Դիմելու համար՝ https://forms.gle/D2P1xU2Du61TUrVj7

Վերջնաժամկետ՝ ս/թ հունվարի 29, ժամը 14:00-ը:

 

Հավելյալ տեղեկությունների համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով կրթական բաղադրիչի համակարգող Ջուլիետա Սարգսյանին  (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00) կամ գրել youthinaction@yic.am էլ հասցեին։

 

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: