Առաջին ֆլեշմոբը Գյումրիում ԵՆԿ-ի հետ

Երբ. Հուլիս 26, 2010

Նկարագրություն. 2010թ. հուլիսի 26-ին, Գյումրիի թատերական հրապարակում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» խորագիրը կրող ֆլեշ-մոբը, որն առաջինն էր Գյումրիում:

Ֆլեշ-մոբի նպատակն էր, համախմբել Գյուրիի ակտիվ երիտասարդներին, նրանց հետ համատեղ փորձել ուրվագծել գործողությունների ցանկ, որոնց իրականացման շնորհիվ երիտասարդների կյանքն հնարավոր կլինի ավելի հետաքրքիր դարձնել: Հետագայում այդ գաղափարների այն մասը, որն առնչվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությանը, տեղ կգտնի ՀԿ տարեկան աշխատանքային պլանի մեջ: Բացի այդ, արդյունքները կհանրայնացվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը, տեսնելով դրանք, կկարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել երիտասարդների իրական կարիքներին:

Ֆլեշ-մոբի համար պատրաստվել էր մի մեծ պաստառ, որի վրա գրված էր. «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» հարցը, որի շուրջ ֆլեշ-մոբի մասնակիցները գունավոր մատիտներով գրեցին իրենց գաղափարները տվյալ հարցի շուրջ: Ընթացքում հնչում էր ուրախ երաժշտություն և բոլորի մոտ տիրում էր բարձր տրամադրություն: