02
Հնվ 2023
ԱՌԱՆՑ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԱՐՑԱԽ
2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Չկա ոչ ցամաքային, ոչ օդային, ոչ ջրային այլ ճանապարհ։
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի ողջ բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ, նրանց կյանքը սպառնալիքի տակ է.
- Իզոլացման մեջ է ավելի քան 120.000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են,
- Խախտված է ավելի քան 120.000 մարդու ազատ տեղաշարժի իրավունքը,
- 1.100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի,
- Հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկված են իրենց կրթության իրավունքից,
- Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
#RoadOfLife #openArtsakh