ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏՆԵՐ՝ Երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք, միջազգային երիտասարդական համագործակցություն, Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս, շրջակա միջավայր և կլիմա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 22 ամիս
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 13 հունվարի 2025 թ․
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,
- Կազմակերպել ծրագրի գործողություններից բխող գնումները, կազմել պայմանագրերն ու համաձայնագրերը և ապահովել դրանց վավերացումը,
- Իրականացնել ծրագրի ընթացիկ մշտադիտարկումը,
- Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
- Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
- Աջակցել ծրագրով նախատեսված կանոնակարգերի մշակմանը և/կամ տեղայնացմանն ու փորձարկմանը, կլիմայական գործողությունների մասին տեղական քաղաքականությունների ուսումնասիրմանն ու համապատասխան նախաձեռնությունների իրականացմանը,
- Ներկայացնել ծրագրային գործողությունների ամսական հաշվետվություններ և ապահովել ծրագրի միջանկյալ, վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
- Աջակցել և կազմակերպել ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան,
- Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և ՏԻՄ-երի շրջանում՝ կլիմայի և բնապահպանության թեմաներով,
- Իրականացնել Հայաստանից մասնակիցների հավաքագրումը և մասնակցությունը ծրագրային տարբեր գործողություններում, ներառյալ՝ առցանց և առերես դասընթացներ, տեղական և միջազգային փոխայցելություններ,
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, աշխատարաններ և դասընթացներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ՝ երիտասարդական կազմակերպությունների և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,
- Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչությունը,
- Համակարգել ծրագրային թիմի աշխատանքները և անհրաժեշտության դեպքում անցկացնել ծրագրի աշխատակազմի ժողովներ,
- Աջակցել Եվրոպական համերաշխության կորպուսի «Թիմային կամավորություն» երկփուլ ծրագրի շրջանակներում Հայաստանում հյուրընկալված կամավորներին իրենց առաջադրանքների իրականացման գործընթացում,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ ծրագրային ժողովներին և ծրագրերի մշակման գործընթացներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Կրթության, սոցիալական և հանրային կառավարման ոլորտներում կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
- Առնվազն 1 տարվա ծրագրերի մշակման, համակարգման և ղեկավարման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/ փորձնակության/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Վերլուծական մտածողություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
- Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերում փորձառությունը կդիտվի որպես առավելություն։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև դեկտեմբերի 23-ը ուղարկել հայերեն ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի ղեկավար_անուն ազգանուն»:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը տեղի կունենա հունվարի 7-ին։ Հարցազրույցի ժամի մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: