Ֆորում. «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները»

Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումը:

Ֆորումը նպատակ ուներ ներկայացնել «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի արդյունքներն ու դաշտի հիմնական շահառուների մասնակցությամբ քննարկել Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման հիմնահարցերը, առկա մարտահրավերներն և հնարավորությունները, փորձն ու հետագա անելիքները:

Միջոցառման ընթացքում ԵՆԿ-ն փոխըմբռման հուշագրեր կնքվեց Գյումրու և Սպիտակի համայնքապետարանների հետ՝ ՀԿ – համայնքապետարան համագործակցությամբ Գյումրի և Սպիտակ համայնքների 12-18 տարեկան պատանիներին կրթական և երիտասարդական ծառայությունների տրամադրման վերաբերյալ։
Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հետագա քայլեր» թեմատիկ քննարկումներով:

 

IMG_1141 IMG_1178IMG_1198IMG_1161IMG_1245 IMG_1275 IMG_1264

 

 

 

 

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: