«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ/ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ» ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի առարկա․ Երիտասարդական ոլորտի խորհրդատու/բովանդակության մշակման պատասխանատու
Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում
Առաջադրանքի տևողություն․ 05.12.2024 – 20.12.2024
Աշխատանքային օրերի քանակ: 10 օր (80 ժամ)
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի խորհրդատուի/բովանդակության մշակման պատասխանատուի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։
Գործողություն․ Գաղափարների լաբեր
Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության դերը հասարակության մեջ:
Գաղափարների լաբորատորիայի ընտրված թեկնածուները կստանան հիմնական ֆինանսավորում` տեղական մակարդակում իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել դասընթացների մոդուլները՝ մեկնարկային հանդիպման, գաղափարների գեներացման և գաղափարների իրականացման ընթացքում,
- Իրականացնել դերաբաշխում կրթական ծրագրի անցկացման համար,
- Ծրագրային թիմին տրամադրել խորհրդատվություն ծրագրի դասընթացների թեմատիկ և մեթոդական փոխլրացումն ու որակն ապահովելու համար,
- Ապահովել դասավանդողի կողմից կրթական առաջարկների ձևակերպման, կրթական մոդուլների մշակման և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ դրանց իրականացման աշխատանքների որակը՝ համաձայն յուրաքանչյուր բաղադրիչի նպատակի ու թիրախային խմբի։
Պահանջվող կարողություններ՝
- Երիտասարդական աշխատանքի ձևաչափերի, կլաստերների, թիրախի տարիքային առաձնահատկությունների մասին իմացություն,
- Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում խորհրդատվության և սուպերվիզիայի փորձ,
- Կրթական մոդուլների, տեղական, միջազգային ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման փորձ,
- Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Վճարում․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Դիմելու կարգ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը, ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. դեկտեմբերի 6-ը, ժամը 18:00-ն:
Հայտերի գնահատում․
Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 05-ը։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00)։
ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: