«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ/ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ» ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի առարկա․ Երիտասարդական ոլորտի խորհրդատու/բովանդակության մշակման պատասխանատու

Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում

Առաջադրանքի տևողություն․ 16.12.2024 – 30.06.2025

Աշխատանքային օրերի քանակ: 10 օր (80 ժամ) 

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի խորհրդատուի/բովանդակության մշակման պատասխանատուի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։ 

 

Գործողություն․ Գաղափարների լաբեր

Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև բարձրացնել երիտասարդության դերը հասարակության մեջ: 

Գաղափարների լաբորատորիայի ընտրված թեկնածուները կստանան հիմնական ֆինանսավորում` տեղական մակարդակում իրենց նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Մշակել դասընթացների մոդուլները՝ մեկնարկային հանդիպման, գաղափարների գեներացման և գաղափարների իրականացման ընթացքում, 
  • Իրականացնել դերաբաշխում կրթական ծրագրի անցկացման համար,
  • Ծրագրային թիմին տրամադրել խորհրդատվություն ծրագրի դասընթացների թեմատիկ և մեթոդական փոխլրացումն   ու որակն ապահովելու համար, 
  • Ապահովել դասավանդողի կողմից կրթական առաջարկների ձևակերպման, կրթական մոդուլների մշակման և ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ դրանց իրականացման աշխատանքների որակը՝ համաձայն յուրաքանչյուր բաղադրիչի նպատակի ու թիրախային խմբի։

 

Պահանջվող կարողություններ՝ 

  • Երիտասարդական աշխատանքի ձևաչափերի, կլաստերների, թիրախի տարիքային առաձնահատկությունների մասին իմացություն,
  • Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում խորհրդատվության և սուպերվիզիայի փորձ, 
  • Կրթական մոդուլների, տեղական, միջազգային ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման փորձ, 
  • Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում, 
  • Թիմի հետ աշխատելու կարողություն, 
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը, 
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, 
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications), 
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն: 

 

Վճարում․

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։ 

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։ 

Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան: 

 

Դիմելու կարգ․

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը, ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ: 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. դեկտեմբերի 6-ը, ժամը 18:00-ն: 

 

Հայտերի գնահատում․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ 

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00)։ 

 

ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։ 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: