ՌԵԼԻԿԱ ՄԵԳԻՄԵՑ (ԷՍՏՈՆԻԱ)

Երբ. Հունիս 2021 – Ապրիլ 2022

Որտեղ. Գյումրի, Հայաստան

Նպատակ. Խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։

Կամավորի անունը` Ռելիկա Մեգիմեց (Էստոնիա)

Կամավորի առաջադրանքները՝ Իրականացնել տարբեր աշխատարաններ երիտասարդական աշխատողների և սոցիալական աշխատողների համար, մշակել «GLOW» ճամբարի ուսումնական պլանը, տարբեր ակումբներ անցկացնել «Գյումրու Երիտասարդների Տուն» բաց երիտասարդական կենտրոնում և ԵՆԿ-ի գրասենյակում 13-30 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Կամավորը ներգրավված է եղել «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներում, իրականացրել է «Եվրոպական ակումբ» «Գյումրու Երիտասարդների Տուն» և «Սպիտակի Երիտասարդների Տուն» բաց երիտասարդական կենտրոններում, ինչպես նաև ներկայացրել է էստոնական մշակույթը, ուտեստները, պարերը և սովորույթները։