22
Հլս 2016
Ուրբաթօրյա սրճարան
Ուրբաթօրյա սրճարանը ԵՆԿ ՀԿ-ի տեղական ծրագրերից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից և իրականացվում է 2013 թվականից։ «Ուրբաթօրյա սրճարանը» տեղի է ունենում ամսական երկու անգամ (ուրբաթ օրերին), որի շրջանակներում ընտրվում են թեմաներ՝ երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն։ Միջոցառման ժամանակ ԵՆԿ գրասենյակը վերածում է «սրճարանի», որտեղ և անցկացվում է «Ուրբաթօրյա սրճարանը»: Միջոցառման անբաժան մասն է կազմում կազմակերպության միջազգային կամավորների կողմից պատրաստված կերակրատեսակների հյուրասիրությունը։