ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

444ստռօնգ23754826_1753710354662393_5278876147172379528_nlogo YIC - !C logo-arm
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:

Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝

 

1․ Ոչ ֆորմալ կրթության ներածություն (23/06/2018),

2․ Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում (24/06/2018):

 

Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 11-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

 

Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

 

Դասընթացներին կարող են մասնակցել.

  • Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
  • Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
  • Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
  • Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
  • Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ
  • Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ

 

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ և ովքեր ուղղակի կապ կունենան համապատասխան թեմաների հետ։

 

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ․հղումները տրվում են ստորև։ Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետն է հունիսի 22-ը, առավոտյան ժամը 17։00-ն՝

 

1․ Ոչ ֆորմալ կրթության ներածություն

2․ Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում

 

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:

 

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: