Նադյա Կոստանյան — 2016 թ. «Տարվա կամավոր»
Հիշում եմ, որ այդ հանդիպմանը մեծ ուշադրությամբ լսում էի կազմակերպության ներկայացուցիչներին ու շատ հարցեր տալիս:
Իմանալով կազմակերպության հասցեն՝ այդ նույն օրը մեր քոլեջի ուսանողների հետ գնացինք կազմակերպություն, և այդ օրվանից սկսեցի հաճախակի այցելել և մասնակցել տարբեր միջոցառումների ու ակումբների:
Նախքան կամավոր լինելս, մտածում էի, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է, և դրա փոխարեն կարող եմ տանը մնալ հանգստանալ դասերից, բայց երբ կատարեցի իմ առաջին կամավորական աշխատանքը, հասկացա, որ շատ սխալ կարծիք եմ ունեցել:
Իմ կամավորական աշխատանքը սկսել եմ 2015 թվականի օգոստոսի 12-ի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառուման ժամանակ:
Այդ օրը ԵՆԿ ՀԿ կազմակերպել էր կենտրոնական այգում Էքսպո –ցուցահանդես, ու ես ահավոր լարված և պարտավորված էի, որ կատարեմ ինձ վրա դրված առաջին բարդ պարտականությունը:
Այն ինձ տվեց թիմում աշխատելու լայն հնարավորություն, մարդկանց հետ անկաշկանդ շփվելու կարողություն: Կարող եմ ասել, որ ամենակարևոր մեծ ձեռքբերումս՝ բազում ընկերներ ձեռք բերելն էր, ովքեր մինչ հիմա իմ կողքին են:
Կազմակերպության շնորհիվ կարողացա կյանքում անել այն ամենակարևոր բաները, որը ես ինքս երբեք միայնակ չէի անի։
Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք, անում եք ու անելու եք…
Նադյա Կոստանյան
18 տարեկան
Գյումրի