ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ESC to Reality: QualiCaucasus

ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ մարտ 11-18, 2019

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է Կովկասի տարածաշրջանի գործընկերների հետ Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում իրականացվող կամավորական ծրագրերի որակի բարձրացումը` զարգացնելով կամավորների աջակցության համակարգում ուղղակիորեն ներգրավված անձանց կարողությունները:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած ԵՀԿ համակարգողներ, մենթորներ, վերահսկողներ և կամավորների հետ աշխատանքում անմիջականորեն ներգրավված այլ անձիք:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 25-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):