ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

mobilityYIC

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ALLin

ՎԱՅՐԸ՝ Պիլիժմարոտ, Հունգարիա

ՕՐԵՐԸ՝ օգոստոսի 26 – սեպտեմբերի 2, 2018

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է

  • ուսումնասիրել մարդու իրավունքներն ու դրա կարևորությունը բազմաշերտ հասարակության մեջ
  • հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ձեռք բերելու միջմշակութային հմտություններ
  • հասկանալ մեր դերը ներառական հասարակության ստեղծման գործում՝ հարգելով հանդուրժողականությունը, հավասարությունը, ազատությունն ու բազմազանությունը
  • նախաձեռնել մեր իրականությանը համահունչ շարժում հանուն ներառական հասարակության, որը դեմ դուրս կգա ատելության խոսքին ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ իրական կյանքում

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-24 տարեկան երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների ու ներառականության վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել միջմշակութային փորձառություն:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 30ը, ժամը 18:00-ն:

 

Ծրագրի տեղեկատու

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):