ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ / PR MANAGER
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
Հանրային կապերի պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ
5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Մայիս 15, 2019թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Կազմակերպության նախագահ
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հանրության հետ կապերի հաստատում, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարում և գործունեության հանրայնացման ապահովում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել և իրականացնել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան,
- Պատրաստել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,
- Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
- Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ներկայացման միջոցառումը,
- Պարբերաբար թարմացնել Կազմակերպության վեբ կայքում զետեղված տեղեկատվությունը,
- Կազմակերպության մասին տարածել տեղեկատվություն սոցիալական ցանցերի (Ֆեյսբուք, Լինկդին, Թվիթեր, Ինստագրամ, ՅուԹուբ) միջոցով,
- Պատրաստել և թարմացնել ԶԼՄ-ների կոնտակտային բազան, ապահովել մշտական կապ ԶԼՄ-ների հետ,
- Գրել մամուլի հաղորդագրություններ,
- Կազմակերպել մամուլի ասուլիսներ,
- Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է լրագրության կամ հանրային կապերի ոլորտում),
- Գրաֆիկական ծրագրերի իմացություն (CorelDraw, Photoshop),
- WordPress-ի իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,
- Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,
- Անընդհատ սովորելու ձգտում,
- Նախաձեռնողականություն,
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ:
ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Հանրային կապերի պատասխանատու:
Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՄԱՅԻՍԻ 7-Ը։
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: