Հանդիպում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

1Փետրվարի 17-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկու հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Գյումրիում գործող տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության կողմից երիտասարդներին տրամադրվող կրթակա ծրարգրերի, մարզաբնակ երիտասարդների զարգացման, հայ երիտասարդների շարժունակության համար տրամադրվող վիզաների դյուրացման և Գյումրին՝ որպես տուրիստական կենտրոն դարձնելու մասին հարցեր։ Հանդիպումը նախաձեռնվել էր Երևանի Եվրոպական Ուսանողների ֆորում ՀԿ-ի, Գյումրու Եվրաակումբի, և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից։

 

16729410_1256150967772163_2688521475597990277_n  4  10

Տեսնել ավելին