ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ | ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Ապրիլի 1, 2022 (անժամկետ, 2 ամիս վճարվող փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն,

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համակարգել կենտրոնի աշխատակազմի աշխատանքը ու անցկացնել աշխատակազմի ժողովներ,
  • Պլանավորել և կազմակերպել կենտրոնի ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ և վերանորոգումներ,
  • Վերահսկել կենտրոնի գույքը, ռեսուրսները, կարգուկանոնը և մաքրությունը,
  • Ապահովել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները, դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթավարությունը և արխիվավորումը,
  • Ապահովել կենտրոնի գործողությունների տեսանելիությունը,
  • Հաստատել կապ գործընկեր կազմակերպությունների,
  • Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
  • Մասնակցել Կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
  • Ծրագրերի համակարգման կամ ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ,
  • Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
  • Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
  • Բյուջետավորման և ֆինանսական միջոցների ղեկավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

 

Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի: