ԹՈՒՐՔԵՐԵՆԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-ՈՒՄ

BeFunky DesignverjՍիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկնարկում է թուրքերենի նոր ակումբ սկսնակների համար:

Եթե ցանկանում եք սովորել թուրքերեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա ԵՆԿ-ն առաջարկում է Ձեզ դառնալ մեր ակումբի մասնակիցը:

Մասնակցության համար շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 2-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):

Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին: