«ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ» ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները նյութատեխնիկապես հագեցած և կահավորված տարածքներ են, որտեղ անցկացվում են դասընթացներ, թեմատիկ հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը:

Ռեսուրսային կենտրոնները նաև հարթակ են մարզում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջացառումների անցկացման համար:

«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների շահառուներ են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկները:

2020 թվականի սեպտեմբերից Գյումրիում գործում է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը: Մինչև 2021 թվականի հուլիս նախատեսվում է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններ բացել նաև Լոռու և Տավուշի մարզերում:

«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները հիմնադրվել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ «ԳՅՈՒՄՐԻ»                                                   

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐ»

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ «ԻՋԵՎԱՆ»