ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ On The Move

ՎԱՅՐԸ՝ Միսաքցիելի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ հուլիսի 23-31, 2021

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է պարզաբանել բաց հարցերը, բացատրել երևույթները և հասկացությունները: Միգրանտների իրավիճակը, հեռանալու և ընդունող երկրում առաջ եկող սոցիալական խնդիրները բացատրելը հեշտ չէ: Այս թեման ուսումնասիրելու լավագույն միջոցներից են այդ հարցերին միասին պատասխաններ փնտրելը, կենսակերպի տարբեր իրողություններ բացահայտելը, քաղաքացիական ակտիվությունը, քաղաքական որոշումներում ակտիվ մասնակցությունը և միմյանցից սովորելը:

 

Ակնկալվող արդյունքները.

 

  • Թռիչքի և միգրացիայի հասկացությունների ըմբռնում
  • Տարբեր երկրների իրավիճակի բացահայտում
  • Քաղաքացիական ակտիվության խթանում սեփական երկրներում
  • Էրազմուս+ ծրագրի խթանում

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 20-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, ովքեր հետաքրքրված են միգրացիայի, մարդու իրավունքների և ինտեգրման թեմաներով: Խրախուսվում է փախստական կամ միգրացիոն պատմությամբ անձանց մասնակցությունը:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից և 1 թիմ լիդերից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ: Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ մասնակիցներից պահանջվում է ներկայացնել Քովիդ 19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ Վրաստան մեկնելիս: ՊՇՌ թեստի գումարը ենթակա է փոխհատուցման:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 10-ը, ժամը 15:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):