ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵԴԻԱ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Privacy4youth

ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 28 – դեկտեմբերի 5, 2021

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը իրենց առցանց վարքագծի, առցանց վտանգների, թվային և անձնական տվյալների անվտանգության ու գաղտնիության մասին;
  • Բարձրացնել մասնակիցների և նրանց թիրախային խմբերի մեդիա գրագիտությունը և առողջ առցանց կենսակերպը;
  • Տրամադրել մեթոդներ և գործիքակազմ թվային երիտասարդական աշխատանքի վերաբերյալ և զարգացնել նորը;
  • Խրախուսել երիտասարդներին օգտագործելու առցանց գործիքներ իրենց անհատական և մասնագիտական զարգացման համար, մշակել գործողությունների պլան ստացած գիտելիքները իրենց համայնքներում կիրառելու վերաբերյալ, զարգացնել ցանցային համագործակցությունը եվրոպական և հարևան երկրների կազմակերպությունների ներկայացուցիչների միջև և բարձրացնել իրազեկվածությունը Էրազմուս+ ծրագրի մասին։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ, սոցիալական աշխատողներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր հետաքրքրված լինելով ծրագրի թեմայով, պատրաստ են ստացած գիտելիքները գործի դնել երիտասարդների և երիտասարդական խմբերի հետ իրենց աշխատանքում։

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:

Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:

 

*Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցների դեպքում վերջիններս պարտավորվում են հոգալ  ՊՇՌ թեստի վճարները (Վրաստանում գտնվելու երրորդ օրը և Հայաստան վերադառնալիս)։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 1-ը, ժամը 23։59-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):