ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝   In Between 

ՎԱՅՐԸ՝ Պրադենա դել Ռինկոն, Մադրիդ, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ հուլիսի 25-31, 2022

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է  մանկությունից չափահասություն անցումային տարիքում գտնվող երիտասարդներին աջակցող երիտասարդական աշխատողների հզորացումը։

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆՐՆ ԵՆ`

  • Ստեղծել ընդհանուր պատկերացում մանկությունից չափահասություն անցումային շրջանի մասին;
  • Ուշադրություն դարձնել առաջացող խնդիրներին, որոնց հետ կարող են բախվել երիտասարդական աշխատողները անցումային փուլում գտնվող երիտասարդների հետ աշխատելիս (օր.՝ անորոշություն, երիտասարդ աշխատողները՝ որպես դերային մոդել, ինքնություն…);
  • Գծել այն 4 ճանապարհը (կենսա – հոգեբանական – սոցիալական – հոգևոր), որով երիտասարդական աշխատողները զբաղվելու են իրենց անհատական զարգացման աշխատանքում;
  • Երիտասարդական աշխատողների համար ստեղծել հարթակ՝ նոր ճանապարհներ, մեթոդներ, գործիքներ, գործունեության հնարավորություններ բացահայտելու և կիսվելու;
  • Մասնակիցների համար ստեղծել տարածք՝ վերլուծելու, թե ինչ փոփոխություններ են նրանք ցանկանում կատարել իրենց պրակտիկայում՝ որպես երիտասարդ աշխատողներ՝ կապված անցումային փուլում գտնվող երիտասարդների աջակցության հետ;
  • Երիտասարդ աշխատողների համար, որոշ մեթոդներով և գործիքներով, ապահովել անհատական փորձ, ստեղծել տարածք՝ սեփական անցումային ճանապարհորդության ինքնադրսևորման համար և ինչպես օգտագործել դրա ներուժը երիտասարդական աշխատանքում:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 20 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, մենթորներ և ուսուցանողներ, ովքեր անմիջապես աշխատում են երիտասարդների հետ և ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները անցումային տարիքի երիտասարդներին աջակցելու համար: 

 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է և պահանջվում է լեզվի բարձր իմացություն: 

Ծրագրի որոշ գործողություններ դրսում իրականացնելու նպատակով մասնակիցներից պահանջվում է իրենց հետ տանել քնապարկ և մատ

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից: 

 

Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում ոչ վաղ, քան 270 օր առաջ: Իսպանիա մուտք գործելու ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Covaxin, Sinovac – CoronaVac։

Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 

  • 50 եվրո

 

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 24-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):