ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Go Rural
ՎԱՅՐԸ՝ Լետուր, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ Սեպտեմբերի 21-27, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարելավել բիզնես միջավայրը և մոբիլիզացնել երիտասարդներին գյուղական վայրերում՝ թվային նորարարական աշխատանքային գործիքների միջոցով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Ձեռք բերել հմտություններ երիտասարդների ձեռնարկատիրական և նորարարական ոգու բարձրացմանն ուղղված գործունեություն ստեղծելու համար,
- Սովորել, թե ինչպես օգտագործել թվային գործիքներ երիտասարդների հետ և ստեղծել փորձառություններ՝ հիմնված գեյմիֆիկացիայի վրա,
- Բարելավել երիտասարդներին անձնական աջակցություն ցուցաբերելու հմտությունները` օգտագործելով քոուչինգի մեթոդները:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Հունաստան, Պորտուգալիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բուլղարիա:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցներից:
Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան փորձառու երիտասարդական աշխատողներ կամ երիտասարդական առաջնորդներ, որոնք աշխատում են երիտասարդների հետ, ովքեր պայքարում են այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են սոցիալական բացառումը, աղքատությունը և գործազրկությունը գյուղական և ծայրամասային բնակավայրերում:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է միջինից բարձր մակարդակի իմացություն:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո:
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Sinopharm, Sinovac և Covaxin։ Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Իսպանիա մուտք գործելը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 50 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ–ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար կարող եք լրացնել առցանց ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 13–ը, ժամը 23։59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):