ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Digital Meditation

ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ փետրվարի 5-13, 2022

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի վարումը և թվային աշխարհում ավելի մրցունակ լինելու միջև հավասարակշռությունը:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • բարելավել երիտասարդների թվային կարողությունները ժամանակակից թվային աշխարհում ավելի լավ ինքնաիրացվելու, հաղորդակցվելու, արտահայտվելու և հարմարավետության համար;
  • հեշտացնել դեպի աշխատաշուկա ճանապարհը՝ փափուկ և մասնագիտական հմտությունների միջոցով;
  • ձևակերպել առողջ ապրելակերպի ընդհանուր պատկերացումը և կիրառել այն՝ հավասարակշռություն մտցնելով երկուսի միջև;
  • նպաստել երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթությանը, միջմշակութային փոխանակմանը, հանդուրժողականությանը և համերաշխությանը:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական առաջնորդներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստ են վերադարձից հետո ստացած փորձն ու գիտելիքները կիրառել իրենց համայնքներում:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմի ղեկավարից:

 

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:

 

Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 160 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:

 

*Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցների դեպքում վերջիններս պարտավորվում են հոգալ  ՊՇՌ թեստի վճարները։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ դեկտեմբերի 29-ը, ժամը 13:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):