Էլինա Բենզ – ԵԿԾ կամավոր

elina

Եթե դուք ինձ մի տարի առաջ ասեիք, որ այսօր նստած եմ լինելու Հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակում, ես հավանաբար կծիծաղեի ու կասեի, որ դուք գժվել եք: Նախ և առաջ հենց այն պատճառով, որ ես երբեք չէի լսել Հայաստանի մասին, և սա այն երկիրը չէր, ուր կուզեի այցելել: Բայց այո, ես այսօր այստեղ եմ J և իսկապես շատ ուրախ եմ դրա համար:

Հայաստանն իրոք տարբերվող երկիր է (տեղ-տեղ նույնիսկ տարօրինակ) սկսած լեզվից, որը սովորում եմ, վերջացրած հանրային տրանսպորտով, մասնավորապես միկրոավտոբուսներով, որոնք կարծում եմ առաջին բանն էին, որից մշակութային շոկ ապրեցի առաջին անգամ նսելիս. Ամբողջ ճանապարհին ինքս ինձ հարցնում էի «սա ի՞նչ է, գրողը տանի»։

Այնուամենայնիվ, պիտի խոստովանեմ, որ ընտելացա մշակութային տարբերություններին և իսկապես սիրեցի Հայաստանն՝ իր բոլոր առանձնահատկություններով և իր արտասովորությամբ։ Իհարկե, դրանում ինձ շատ է օգնում իմ հյուրընկալող կազմակերպությունը՝ իմ սիրելի ԵՆԿ-ն։  Նա իմ  կամավորական աշխատանքը դարձնում է հիշարժան, զվարժալի և շատ բան է սովորեցնում։ Սեպտեմբերից մինչ հիմա բավականին շատ բան եմ սովորել և հպարտ եմ դրանով։ Ինձ դուր է գալիս ԵՆԿ-ում դասավանդել գերմաներեն՝ ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդներ օգտագործելով, և ես զգում եմ, որ գնալով ավելի եմ հմտանում։ Երբ հետ եմ նայում ու հիշում առաջին դասերը, միանգամից նկատում եմ, թե որքան եմ հմտացել։ Սովորել եմ նաև կազմակերպել Ուրբաթօրյա սրճարաններն ու Ձեռագործ ակումբը, որը սիրով եմ անում, քանզի կարողանում եմ ստեղծագործ մտքերս գործի վերածել։ Ես նաև շաբաթական երկու անգամ այցելում եմ դպրոց և հնարավորություն ունեմ փորձելու տարբեր գաղափարներ և ուրախ եմ, որ աշակերտներն ու ուսուցիչներն այդքան համբերատարորեն մասնակցում են՝ ներդնելով իրենց ողջ մոտիվացիան իմ խելառ մտահաղացումներին։

Երբ ես հիշում եմ Էլինային անցյալ տարի սեպտեմբերին և համեմատում եմ նրան ներկայիս Էլինայի հետ, հասկանում եմ, որ շատ եմ փոխվել։ Սկզբում ես ամաչկոտ էի ու լուռ (հիմա էլ եմ ամաչկոտ ու լուռ, բայց ոչ այնքան, որքան առաջ), վախենում էի գրեթե ամեն ինչից, վստահ էի, որ ես ոչինչ անել չեմ կարող, բայց վերջին ամիսներին, ես դարձել եմ ավելի ինքնավստահ, հմուտ, բացահայտել եմ տաղանդներ իմ մեջ և դարձել եմ ավելի մարդամոտ ու անկախ։ Եվ սպասում եմ, թե որքան եմ դեռ փոխվելու, քանի այստեղ եմ՝ Գյումրիում։

Էլինա Բենզ

21 տարեկան

Գերմանիա 

IMG_9949  IMG_4837  21034162_1664231030276993_50182741472632318_n  22894869_1558023430944796_1720979362_n