03
Մրտ 2017
Էլինա Բենզ (Գերմանիա)
Նպատակ՝ կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և մշակութային իրազեկության ու գեղարվեստական արտահայտության բարձրացմանը։
Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին, իրականացնել կամավորության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են՝ ֆոտոցուցահանդես, կամավորության թեմայով բացօթյա կինոդիտումներ, տարբեր երկրների մշակույթների, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև անցկացնել լեզվի ակումբներ և պատրաստել ԵՆԿ ամսեկան պարբերականը։