ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ESCԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «International Volunteering for raising the intercultural understanding in Łazarz district»

ՎԱՅՐԸ՝ Պոզնան, Լեհաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  սեպտեմբեր, 2019 – օգոստոս, 2020
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  Centre for Youth Initiatives Horizons

ՈՒՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Նպաստել տեղի երիտասարդների և երեխաների անհատական և սոցիալական զարգացմանը, թիմային աշխատանքի և լեզվական հմտությունների բարելավմանը և միջմշակութային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է evs.sending@yic.am էլ․հասցեին ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական (Word կամ PDF ֆորմատով) և լրացված հայտը, որը կարող եք բեռնել այստեղից։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ ապրիլի 25-ը, 18:00-ն։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։