ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2020

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Գյումրիում նշում է երիտասարդների միջազգային օրը: Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, հանդես եկավ երիտասարդների միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, սակայն այս անգամ արդեն այլ ձևաչափով՝ պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով։

Ստորև ներկայացնում ենք երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ իրականացված միջոցառումների ցանկը՝

🔸 ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐԻ ԱՐՇԱՎ – Օգոստոսի 1-ից Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածներում հասարակության մեջ երիտասարդների դերի և նշանակության բարձրացմանն ուղղված ցուցապաստառների արշավի մեկնարկ՝ հետևյալ կարգախոսներով.
💬 «Առողջ և բարեկեցիկ երիտասարդ» – Սիմոնյանների ընտանիք
💬 «Ակտիվ և նախաձեռնող երիտասարդ» – Ժորա Աբգարյան
💬 «Հմուտ և մրցունակ երիտասարդ» – Սոֆյա Հարությունյան
💬 «Իրազեկ և իրավագիտակից երիտասարդ» – Հրաչյա Կյուրեղյան
💬 «Ստեղծարար և նորարար երիտասարդ» – Հայարփի Պողոսյան

 

🔸 ՎՃԱՐՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ – Օգոստոսի 12-ին, Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ, վճարովի աշխատանքային պրակտիկայի հնարավորության վերաբերյալ հայտարարության մեկնարկ:

Ծրագիրն իրականացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխատանքային պրակտիկա անցնել Շիրակի մարզի առաջատար ընկերություններում:

🔸 «ԻՄ ԻՆՔՆԱՏԻՊ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ –
Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի առցանց մրցույթի հայտարարում:
Մրցույթին մասնակիցներն էին 15-35 տարեկան երիտասարդները, ովքեր կարճ տեսանյութերի միջոցով իրենց ուղերձը հղեցին երիտասարդներին:
Հաղթող տեսանյութի հեղինակը պարգևատրվեց յուրօրինակ մրցանակով՝ թռիչք պարապլանով:

🔸 ՊԱՐԱՅԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ – Օգոստոսի 12-ին հանրայնացվեց
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված շնորհավորական պարային տեսահոլովակը՝ միջոցառման կամավորների մասնակցությամբ:

Միջոցառումների շարքի իրականացմանն աջակցեցին Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Ռադիո Շանթ» ռադիոկայանը, «Թայմ» ընկերությունը, «Սքայ քլաբ» ընկերությունը: