ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2020
 Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Գյումրիում նշում է երիտասարդների միջազգային օրը: Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, հանդես եկավ երիտասարդների միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, սակայն այս անգամ արդեն այլ ձևաչափով՝ պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Գյումրիում նշում է երիտասարդների միջազգային օրը: Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, հանդես եկավ երիտասարդների միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, սակայն այս անգամ արդեն այլ ձևաչափով՝ պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով։Ստորև ներկայացնում ենք երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ իրականացված միջոցառումների ցանկը՝








































Ծրագիրն իրականացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխատանքային պրակտիկա անցնել Շիրակի մարզի առաջատար ընկերություններում:





Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի առցանց մրցույթի հայտարարում:
Մրցույթին մասնակիցներն էին 15-35 տարեկան երիտասարդները, ովքեր կարճ տեսանյութերի միջոցով իրենց ուղերձը հղեցին երիտասարդներին:
Հաղթող տեսանյութի հեղինակը պարգևատրվեց յուրօրինակ մրցանակով՝ թռիչք պարապլանով:





 Երիտասարդների միջազգային օրվան նվիրված շնորհավորական պարային տեսահոլովակը՝ միջոցառման կամավորների մասնակցությամբ:
Միջոցառումների շարքի իրականացմանն աջակցեցին Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը, «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Ռադիո Շանթ» ռադիոկայանը, «Թայմ» ընկերությունը, «Սքայ քլաբ» ընկերությունը:










 
 




